ԱՄՆ կոնգրեսականները Օբամային առաջարկում են ճնշել Ալիևին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով` առաջ քաշելով երեք պահանջ. շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։ Կոնգրեսականները պահանջում են նշված առաջարկներով ճնշում գործադրել Ալիևի վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը, սակայն, ընդդիմանում է: Նշենք, որ կոնգրեսականների այս պահանջը առաջ է քաշվում ԱՄՆ Ալիևի այցից առաջ: