ԱՄՆ-ն և Իսրայելը վերահաստատել են Իրանին զսպելու հանձնառությունը. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, և կողմերը վերահաստատել են Իրանին զսպելու իրենց հանձնառությունը:
Այս մասին հայտնել է Պենտագոնը։
Ըստ հայտարարության՝ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և նշել, որ Վաշինգտոնը տարածաշրջանում պահպանում է զգալի հնարավորություններ՝ պաշտպանելու ԱՄՆ անձնակազմն ու օբյեկտները և հետագայում աջակցելու Իսրայելի ինքնապաշտպանությանը և զսպելու հետագա էսկալացիան:
«Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զսպելու Իրանին, Իրանի կողմից աջակցվող գործընկերներին», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: