Հեզբոլլահի հրթիռները ներթափանցել են Իսրայելի տարածք. կա 10 վիրավոր
Գիշեր Իսրայելի հյուսիսում՝ Հայֆա և Տիբերիա քաղաքներում, տասը մարդ վիրավորվել է Հեզբոլլահի արձակած հրթիռների հետևանքով։ Այս մասին հայտնում է իսրայելական շտապօգնության ծառայությունը, գրում է BBC-ն։
Զինվորականները հայտարարել են, որ հետաքննություն են սկսելու՝ պարզելու, թե ինչպես են Հեզբոլլահի հրթիռները կարողացել հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Հեզբոլլահ»-ն ասում է, որ հարվածները ուղղված են եղել ռազմական օբյեկտների վրա:
Միևնույն ժամանակ, իսրայելական օդանավերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի դիրքերին: