Իսրայելի զինվորականները ներխnւժել են Ջենին քաղաք. WAFA
Իսրայելական բանակը, օգտագործելով ռազմական տեխնիկա, գրոհել է Ջենին քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին։
Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ հոկտեմբերի 7-ին՝ լուսադեմին, իսրայելցի զինվորականները զինտեխնիկայի ուղեկցությամբ հարձակում են սկսել Ջենինի արևելյան հատվածում՝ Հալիմա Ալ-Սաադիա և Բայադեր թաղամասերի ուղղությամբ։
Իսրայելցի զինվորները շրջափակել են նաև քաղաքի հիվանդանոցը և փակել այնտեղ տանող բոլոր ճանապարհները։