ԿԳՆ-ն բուհերի ապաքաղաքականացման ծրագիր է մշակում. (տեսանյութ)
Ստիպողական դրամահավաքներ չեմ լինի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ոչ ոք չի պահանջում պատժել մի փունջ ծաղկի կամ համեստ հուշանվերի համար: Մենք ինքներս մեր ուսուցիչներին, դասղեկներին նման նվերներ ենք նվիրել։ Բայց մենք գնում էինք մի փոքրիկ խանութ եւ մեր փոքր գումարով համեստ նվերներ գնում։ Ներկայիս ուսուցիչների համար դրանք շատ ավելի թանկարժեք են դարձել»,- ասել է Մկրտչյանը։
Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նաև կրթական համակարգի ապաքաղաքականացմանը: Այսօր կառավարության նիստում նա բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախագծին: Ըստ որի`
առաջարկվում է օրենսդրական մակարդակով գրանցել բուհերի խորհուրդների ապաքաղաքականությունը՝ զրկելով քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքական կուսակցությունների ղեկավար խորհրդի անդամներին ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից։
Մանրամասները` տեսանյութում