Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +24–ից +26–ի միջակայքում։