Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին:
Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։
«Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաքչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները», - ասված է հաղորդագրությունում: