«Հըզբոլլահ»-ը պատասխան ծանր հարված է հասցրել Իսրայելին
«Հըզբոլլահ»-ը պնդում է, որ իր դիվերսիոն խմբերը հատել են Իսրայելի հետ սահմանը և մարտի մեջ մտել Իսրայելի պաշտպանության բանակի հետ Մարգալիոտ գյուղի մոտ։
Նշվում է, որ մարտերի ընթացքում իսրայելական բանակը ծանր կորուստներ է կրել և նահանջել: Վերջին օրերին «Հըզբոլլահ»-ը կարողանում է մի շարք վայրերում հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելը հայտարարեց լիբանանյան տարածքում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչից հետո լիբանանաիսրայելական սահմանի տարբեր հատվածներում շարունակվում են ռազմական գործողությունները: