Իսրայելը Տրիպոլիում թիրախային հարվածի արդյունքում սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին
ՀԱՄԱՍ-ի զինված թևի առաջնորդը և նրա ընտանիքի երեք անդամները զոհվել են Լիբանանի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իսրայելի բանակը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հարձակվել է Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի վրա, որը համարվում է մեծությամբ երկրորդ քաղաքը։ Այս մասին գրում են իսրայելական տելեգրամյան ալիքները։
Նշվում է, որ սպանված առաջնորդը եղել է տան մեջ և հարվածը հասցվել է հենց տանը: