Իսրայելի հերթական հարվածը. զոհերի մեջ երեխաներ կան
Առնվազն 11 մարդ է զոհվել պաղեստինյան Թուլկարմ քաղաքի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի զինյալներից բացի սպանել են առնվազն 11 բնակչի»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ զոհերի թվում երկու երեխա կա։ Նախօրեին Թել Ավիվի վարչակազմի մամուլի ծառայությունն ընդգծել էր, որ իրենք ավելի վաղ սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսլամական ջիհադի մոտ յոթ ներկայացուցիչների։ Նշվել է. որ նրանք ահաբեկչություններ էին նախապատրաստում Իսրայելի դեմ։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության նոր փուլը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ պահից սկսած ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին Մերձավոր Արեւելքում։ Այն ժամանակ ամենաակտիվ գործողությունները տեղի էին ունենում Գազայի հատվածում։ Իրանն ու Լիբանանն աստիճանաբար ներքաշվեցին հակամարտության մեջ։ Վերջերս Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Գազայում ՀԱՄԱՍ-ի առանցքային գործիչների լիկվիդացման մասին։