Գրիպի դեմ պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:
Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում` • անկախ հաշվառումից • քաղաքացիությունից:
ռաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`
✔️ հղիներ,
✔️ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
✔️ 65 տարեկանից բարձր անձինք,
✔️ շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
✔️ բուժաշխատողներ,
✔️ փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս: Ի դեպ, գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով: ՀՀ առողջապահության նախարարություն