«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երկու բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին
Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երկու բնակարան է նվիրում՝ 2-3 սենյականոց, մասնակի կահավորված։
Այս մասին իր facebook-յան էջում գրել է Գյումրի ժուռնալիստների Ասպարեզ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը: