Իսրայելը դեռ անակնկալներ ունի. Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ «Հեզբոլլահ» շարժումը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և Իսրայելը դեռ անակնկալներ ունի, որոնք կիրականացվեն։
Այս մասին հայտնում է Ynet կայքը:
«Հըզբոլլահը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և մենք դեռ ունենք անակնկալներ, որոնցից մի քանիսն արդեն իրականացվել են, իսկ մյուսները դեռ կիրականացվեն»,- ասել է ՊՆ ղեկավարը հրեական պետության հյուսիսային սահման կատարած այցի ժամանակ։