Իլհամ Ալիևը դարձյալ քննադատել և դատшպարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը
Հայաստանը խախտեց միջազգային իրավունքի բոլոր նորմերը և սկզբունքները, «օկուպացրեց» մեր հողերի մոտ 20 տոկոսը, վարեց «էթնիկ զտումների» քաղաքականություն, իրականացրեց «Խոջալուի ցեղասպանությունը», «ավերեց» մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը (բոլոր չակերտները` NEWSPRESS.am-ի) Արևմտյան որևէ պետության պաշտոնական ներկայացուցիչ երբևէ նկատողություն արե՞լ է նրանց։ Ոչ:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով` Մինսկի խումբը զբաղվել է այդ դեպքերը կոծկելով, ինչ-որ չափով արդարացնելով հայկական օկուպացիան և Ադրբեջանին մղել դեպի նվաստացուցիչ խաղաղություն։
«Երբ մենք մեր արդար ձայնը բարձրացրինք միջազգային բոլոր հարթակներում, մեզ ասացին, որ ձեր խոսքերը չափազանց կոշտ են։ Այս կոշտ հռետորաբանությունը ոչ թե ավելի է մոտեցնում խաղաղությանը, այլ ավելի հեռացնում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի. Այսինքն՝ Ֆրանսիան և նման արևմտյան պետություններն արեցին հնարավոր ամեն ինչ՝ այս օկուպացիան հավերժացնելու համար»,- նշել է Ալիևը: