Զաքիր Հասանովը այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:
Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Նա մասնակցելու է Ադանա քաղաքում անցկացվող ավիացիայի, տիեզերագնացության և տեխնիկայի TEKNOFEST 2024 փառատոնին։
Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի և նրա թուրք գործընկերոջ հանդիպումը։