Իսրայելի հարվшծի թիրшխը Բեյրութում եղել է Հեզբnլլահի հավանական նոր ղեկավարը
Իսրայելի հարվածի թիրախը Բեյրութում եղել է Հեզբոլլահի մահացած գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդն ու զարմիկը:
Այս մասին հաղորդում է Axios կայքի լրագրողը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
Ավելի վաղ ականատեսը RIA Novosti-ին հայտնել էին, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Լեյլաքի թաղամասում:
«Բեյրութի վրա իսրայելական հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան առաջնորդ Հաշիմ Սաֆի ադ Դինը, որը Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդն էր», - ասվում է զեկույցում:
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Հաշիմ Սաֆի ադ-Դինը կարող է դառնալ Հեզբոլլահի նոր առաջնորդ իր զարմիկի՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահից հետո։