14 պաղեստինցի է զոհվել փախստականների ճամբարին իսրայելական հարձակման հետևանքով
Առնվազն 14 պաղեստինցի է զոհվել Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող փախստականների Թուլկարմ ճամբարին իսրայելական ավիահարվածի հետեւանքով։
Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները, որոնք մահացածներին ու վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Վիրավորների թվի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։