Բուլղարիան Պուտինի փոխարեն Էրդողանին է հրավիրել
Բուլղարիայի Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրման տոնակատարություններին մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի փոխարեն հրավեր է ուղարկվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով The Bulgarian Times-ին։
Բուլղարական թերթը սա Բուլղարիայի կողմից համարում է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունները մտերմացնելու քայլ, և հիմնական պատճառաբանություն է համարում Բուլղարիայում ավելի շատ թուրք զինվորների կոտորման հանգամանքը։
Սակայն Բուլղարիան Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատվել է Ռուսաստանի օգնությամբ 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրով։
1396 թվականից մինչև 1878 թվականի Բուլղարիան գտնվել է Օսմանյան կայսրության ծանր լծի տակ։