Ինձ ավելի շատ են սիրելու. Շիրակի մարզպետ. (տեսանյութ)
Մի կարճ ժամանակ ինձ տվեք, որ բոլորին խնդիրներին ծանոթանամ: Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն անժամկետ է, իսկ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո վիճակն ավելի լավ է լինելու և կադրային ջարդ էլ չի անելու:
«Կարևորը, որ բոլորի վերաբերմունքը լավ է, մթնոլորտը լավ է և կփորձեմ պահել դա: Իհարկե մարդիկ, ովքեր կաշխատեն օրենսդրության շրջանակներում` կաշխատեն և հետո, իսկ մարդիկ, ովքեր չեն կարողանա աշխատեն` ցտեսություն»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե Շիրակում սիրում էին իրենց նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին` նորանշանակ մարզպետը արձագանքեց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ինձ ավելի շատ են սիրելու: Ի տարբերություն նախորդ մարզպետների` ծնվել եմ, ապրել եմ, ապրում եմ և կապրեմ այդ մարզում»,-եզրափակեց նորանշանակ մարզպետը:
Մանրամասները` տեսանյութում