Իսրայելի կողմից սպանվել է ԻՀՊԿ խորհրդականը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդական Մաջիդ Դիվանին, ով գտնվում է Սիրիայում, սպանվել է Դամասկոսում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի ժամանակ։
Այս մասին հայտնում է CNN-ը։
«Դամասկոսի վրա Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակումից հետո Սիրիայում գտնվող Մաջիդ Դիվանին վիրավորվել է և չի կարողացել ապաքինվել վնասվածքներից: Այս ավիահարվածի հետևանքով զոհվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ակտիվ և կարևոր խորհրդականներից մեկը, ով խորհրդատու էր գործում Սիրիայում»,- հայտնում է գործակալությունը։