Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբանՀայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրելՄի շարք հասցեներում ջուր չի լինի
ՍԴ-ում սկսում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը. ուղիղ
ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ ՎարդևանյանՄկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքըԵրևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-նՀամոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինՔո հեռախոսն այսուհետ հսկվելու է պետության կողմից․ ահա թե ինչպեսՄահացած երիտասարդ աղջիկը բլոգերի քույրն է․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
ՌԴ-ն ընդլայնել է ՀՀ-ից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզում«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանքՔըլըչը շնորհավորել է ՌուբինյանինՀորմուզի նեղուցով նավերի տարհանումը դադարեցվել էԵվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցներըԵս դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն ՄելիքբեկյանThe Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվիՄատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված թարգմանիչ սրբերին
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըԱդրբեջանից Հայաստան կրկին բենզին և դիզելային վառելիք կուղարկվիՈ՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
Հասարակություն

Կառավարությունը շուրջ 510.000.000 դրամ է հատկացրել էկոպարեկների 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելու և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելու համար:

 «22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են՝ դժվարամատչելի տարածքներ հասնելու համար: Դրանք հագեցված են մոբայլ նաև համակարգով: Այսինքն՝ նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին:

Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար, վերջիններիս ընտրությունը լինելու է ըստ ստաժի ու աշխատանքային փորձառության: 2025 թ. նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի, ինչպես նաև 142 մեքենայի մոբայլ համակարգերի ձեռքբերում:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշել է, որ մնացած մեքենաները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին: Փոխնախարարի խոսքով՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է հանրությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը պարբերաբար ներկայացնելու անհրաժեշտությունը և նշել, որ, ըստ էության, նոր որակի ծառայություն է ձևավորվելու: