Իլհամ Ալիևը կնոջ հետ օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք:
Նրանք ստուգել են քաղաքի առանձնատների և սոցիալական օբյեկտների շինարարությունը, մասնակցել են 960 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը։
Նրանք մասնակցել են նաև քաղաքում զովացուցիչ ըմպելիքների արտադրության համալիրի բացմանը:
Տեղում հետևել են նաև լիտվական կահույքի արտադրման գործարանի կառուցման աշխատանքներին: