Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը
Հասարակություն

«Աբսուրդ և բեսպրեդել․ դատախազն ու քննիչներն ստիպել են ինձ գրել՝ հորս ծեծել եմ փայտով, որ գործ կարեն և ունեզրկեն ինձ»․ քաղաքացու ահազանգով (փաստաթղթեր)

ՀՀ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը, ով նաև հանդիսանում է «Ազգի ուժը» ՀԿ նախագահը, վստահեցնում է, որ իր նկատմամբ հարուցվել է մի քրեական գործ, որը, նրա խոսքով, տառացիորեն «կարվել է»։

NEWSPRESS.am-ի հետ զրուցում Դավիթ Սիմոնյանը նշեց, որ Արտաշատի դատախազն իրեն ենթարկել է հոգեբանական բռնաճնշումների և ստիպել ցուցմունք գրել այն մասին, թե իբր ծեծել է իր հորը։ 

Նրա խոսքով` նախնական հանցավոր համաձայնությամբ, իր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում և իրեն զրկել են իր ունեցվածքից։

Դավիթ Սիմոնյանն անուններ է տալիս՝ մասնավորապես նշելով Արարատի մարզի դատախազ Ռազմիկ Արսենյանի, քննիչներ Գագիկ Ավետիսյանի և Նարեկ Գզիրյանի անունները։ Սիմոնյանը վստահեցնում է, որ քննիչներն իրեն ստիպել են գրել, թե ինքը փայտով իբր ծեծել է հորը՝ Ռոբերտ Սիմոնյանին ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառել։ 

Նա հերքում է իրեն ներկայացված մեղադրանքն ու ցույց տալիս դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ սևով սպիտակին գրված տվյալները հակասում են իրեն մեղսագրվող հանցանքին։

«Բժիշկը գրել է, որ տվյալ անձը՝ Ռոբերտ Սիմոնյանը, ոսկրային ծանր տրավմատիկ պաթոլոգիաներ չունի․ աբսուրդ»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ հենց այս մեղադրանքով էլ իրեն հանել են իր տնից, ունեզրկել ու քրգործ հարուցել, ըստ որի, մեղադրող դատախազն առաջարկել է 5-10 տարվա ազատազրկում։

Մեզ դիմած քաղաքացին ունեցել է 3 հանրային պաշտպան, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, իր օգտին չի աշխատել։ Համենայնդեպս, Դավիթ Սիմոնյանը վստահեցնում է, որ հանրային պաշտպաններից յուրաքանչյուրը, քննիչի մոտ մտնել-դուրս գալուց հետո, իրեն հորդորել է գրել այն, ինչ կասի քննիչը։

«Բացի այդ, իմ բոլոր ցուցմունքները վերցրել են առանց փաստաբանի ներկայության, որը ևս օրենքի խախտում է։ Եթե հանրային պաշտպանն ասում է` քննիչն ինչ ասում է՝ գրիր, ստորագրիր, ուրեմն մասնակցություն է ունեցել»,- ասում է Դավիթ Սիմոնյանը։

Ըստ նրա` գործով դատախազն ու քննիչները փորձում են շատ մարդկանց ներգրավել գործում, որպեսզի պահանջը վերացական դառնա և մտնի անձնական դաշտ։ Իսկ Դավիթ Սիմոնյանի պահանջը, գոնե առայժմ, մեկն է՝ քրեական պատասխանատվության ենթարկել դատախազ Ռազմիկ Արսենյանին, քննիչներ Գագիկ Ավետիսյանին և Նարեկ Գզիրյանին, ինչպես նաև Տիգրան Ժամհարյանին (վերջինս Դ․Ս-ի հարևանն է, ով ըստ նրա, իր դեմ հարուցված գործի «հանցավոր» մասնակիցներից է)։

Դավիթ Սիմոնյանն իր հորը՝ Ռոբերտ Սիմոնյանին ևս մեղավոր է համարում և ուզում է նա ևս իր մասով կրի պատիժը, բայց սլաքները միայն նրա կողմը չի ուղղում։

«Ռոբերտ Սիմոնյանին դրդել, համոզել, օժանդակել են, որ նա գա, հարձակվի իմ  ու իմ տան վրա։ Այսինքն՝ իմ վրա որոշել են գործ սարքեն ու նման գծագիր են գծել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենն սկսվել է այն ժամանակ, երբ իր հարևան Տիգրան Ժամհարյանը, ով աչք է ունեցել իր հողատարածքի վրա, ամեն գնով փորձել է այն ձեռք բերել։

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության մեջ առկա հակասություններին, ապա Դավիթ Սիմոնյանի մտ հարց է առաջանում՝ ինչու են կատարվել այդ կեղծիքները և որն է միտումը, եթե դրանք իրեն գործ կարելու նպատակ չեն հետապնդել։

 

«Քննիչն ասում է՝ դատախազի վրա մի բողոքի՝ քո ունեցվածքը քեզ վերադարձնենք․ բեսպրեդել»,- նշում է մեր զրուցակիցը՝ կրկին վստահեցնելով, որ քննիչների և դատախազի կողմից իրեն ունեզրկելու միտում է եղել։

Դավիթ Սիմոնյանն այս մասին նաև հաղորդում է տվել, սակայն գործին ընթացք չեն տվել։ Այս համատեքստում նա ևս հակասություններ է տեսնում ու նշում․ «Ըստ օրենքի` պետք է հաղորդման համաձայն գործ հարուցվի, եթե ես ճիշտ եմ՝ թող օրենքի առաջ իրենք պատասխան տան, իսկ եթե սխալ եմ՝ թող իմ սուտ մատնության համար ես կրեմ պատասխանատվություն։ Չեն հարուցում գործ, ընթացք չեն տալիս, սա ո՞նց բացատրեմ»։

Դավիթ Սիմոնյանի հաղորդման հիման վրա դեռևս գործ չի բացվել, սակայն նրա նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է։ Հերթական դատական նիստն էլ տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը