Կառավարությունը դադարեցրեց 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկների` 2024 թվականի հուլիսի 18-ին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:
Մասնավորապես, խոսքը այևս Հայաստանի բռնցքամարտի և ըմբշամարտի հավաքական թիմերի անդամ չհամարվող հետևյալ մարզիկների մասին է.
Դավիթ Կարենի Սիմոնյան,
Ոսկան Վարուժանի Ոսկանյան,
Միսակ Գևորգի Տեփանյան,
Արմեն Թորոսի Պողոսյան,
Արման Հայկի Վարդանյան,
Արման Վարազդատի Ավագյան,
Հենրիկ Լյովայի Հայկյան,
Սարգիս Արթուրի Բեգոյան,
Արման Սամվելի Հարությունյան,
Հրայր Հրաչի Ալիխանյան,
Սամվել Կարենի Գևորգյան:
Նման որոշման համար հիմք են ընդունվել «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի» և «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի» գրությունները:
Նշված մարզիկներն արդեն զորակոչվել են ՊՆ N զորամասի մարզական վաշտ: