Իրանում ասել են, թե որ երկիրն են համարում իրենց թշնամի
Իրանը թշնամի կհամարի ցանկացած երկրի, որն իր օդային տարածքը տրամադրի Իսրայելին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին, փոխանցում է իրանական SNN գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրանական հրթիռների ավելի քան 90%-ը հասել են իրենց թիրախներին: Արաքչին հիշեցրել է, որ Թեհրանն արդեն զգուշացրել է մյուս երկրներին, որ թշնամի կհամարի յուրաքանչյուրին, ով իրենց օդային տարածքը տրամադրի Իսրայելին։
Միաժամանակ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ոչ մի երկիր նման թույլտվություն չի տա։