Իսրայելը հայտնել է Լիբանանում իր բանшկի զnհերի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ութ զինվորի մահվան մասին հարավային Լիբանանում։ Բոլոր սպանվածները եղել են 21-ից 23 տարեկան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ցավակցությունն է հայտնել զինծառայողների ընտանիքներին։ Իր տեսաուղերձում Նեթանյահուն նաև ընդգծել է, որ երկիրը Իրանի դեմ ծանր պատերազմի գործընթացում է:
Միաժամանակ վարչապետը հաղթանակի, Գազայի հատվածից պատանդների ու Իսրայելի հյուսիսի բնակիչների իրենց տներ վերադարձի հույս է հայտնել։