Ծառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
Մամուլ

Ու՞մ թեկնածությունն են քննարկել ՔՊ նիստում. միայն Արփի Դավոյանն է, որ մտահոգ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրիգոր Մինասյանի «գլուխն ուտելուց» հետո «Քաղաքացիական պայմանագրի»` ստորագրահավաք նախաձեռնած հատվածում էյֆորիկ վիճակ է տիրում․ մի քանի մարդով նախարար են գործից ազատել, իսկ ղեկավարությունը նոր գլխացավանքի մեջ է ընկել․ փնտրում են արդարադատության նախարարի թեկնածու, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանի սիրելի Արփի Դավոյանն է ասել, կլինի «թիմից», այսինքն` յուրային, կլինի քիչ թե շատ գրագետ եւ կկարողանա այդ բարդ համակարգը ղեկավարել։ 

Նախօրեին կուսակցության վարչության նիստում քննարկվել է արդարադատության նախարարի մի քանի թեկնածություն: Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարածած հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում, բայց հրապարակված լուսանկարները փաստում են՝ ՔՊ-ում մտահոգ են բոլորը, բացի Արփի Դավոյանից, որը կարծում է, որ պատմական շանս ունի՝ զբաղեցնելու նախարարի պաշտոնը։ 

ՔՊ-ում առաջադրված թեկնածուներից մեկը եղել է նախկին «ղուշ բռնող», ստեփանավանցի Արփի Դավոյանը, որին 2018-ից առաջ նրա հարեւաններն էլ չէին ճանաչում: Հետո նրա ուղին անցավ «Ելք» խմբակցությունով, որտեղ նա հիմնականում սուրճ եփող էր «աշխատում», բայց քանի որ Փաշինյանին իր հավատարմությունը կարողացավ ապացուցել, ապա քայլեց Գյումրիից մինչեւ Երեւան, ուստի պատգամավոր դարձավ` կանանց համար նախատեսված քվոտայի շրջանակներում։ Ազգային ժողովում հնչեցվող նախապես ծրագրված հարցերի, ընդդիմությանը քլնգող ելույթների, փաշինյանական ամենաանընդունելի մտքերի բարձրաձայնողն է նա: Նրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, մինչեւ այն պահը, երբ Անդրանիկ Քոչարյանը նրան վստահեց այդ լուրջ գործը` Գրիգոր Մինասյանին պաշտոնազրկելու: Հիմա նա իրեն այնքան կարևոր է զգում, որ, չունենալով իրավաբանական կրթություն, հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին: Հավանաբար, ղուշ բռնելուց ուզում է անցնել «նախկիններին բռնելու» գործին։ Երեկ նա խորհրդարանում իրեն արդեն նախարար էր զգում ու անգամ որոշ գործընկերների չէր բարևում։ 
Սակայն նրա թեկնածությունը թերևս հատուկ են շրջանառության մեջ դրել, որ հանրությունը քննարկի այդ «խայտառակությունը» եւ սփոփվի` իմանալով նոր նախարարի անունը։ Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է` մասնագիտական կրթություն չի պահանջվում։

Տեղեկություններ կան, որ Դավոյանի թեկնածությունը վարչության նիստում առաջադրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրանից բացի, եւս 3 ՔՊ-ականի թեկնածություն է առաջադրվել։ Մեկն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է, որը, ի դեպ, չէր միացել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքին, բայց ոչ այն պատճառով, որ կողմ է, այլ, կուսակիցների բնորոշմամբ, բոլոր հարցերում է զգուշավոր: Թեպետ Վարդանյանը նույնպես ճամբարափոխներից է՝ Գագիկ Հարությունյանի կադրերից է (ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր): Մեզ ասացին, որ նա ինքնաբացարկ է հայտնել` ասելով, որ նախարար դառնալու ցանկություն չունի։ ՔՊ-ում կարծում են, որ Վարդանյանը չի ուզում անդարդ գլուխը ցավի տակ դնել, իր համար հանգիստ աշխատում է խորհրդարանում, դեռ մի բան էլ համարվում է անփոխարինելի, անգերազանցելի իրավաբան իշխանական խմբակցությունում։

Մյուս թեկնածուն հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն է, որի թեկնածությունը վարչության նիստում առաջադրել է Վահագն Ալեքսանյանը։ Արուսյակ Ջուլհակյանն էլ է ՔՊ-ական, իրավաբանի կրթություն ունի, մինչեւ իշխանափոխությունը մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներում է աշխատել, սակայն նրան էլ են համարում եկվոր, քանի որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ շրջանակներից է ներգաղթել Փաշինյանի թիմ։
Չորրորդ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, որը, սկսած 1996-ից, հասարակական գործունեությամբ է զբաղվել, 2009-2018թթ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատուն է եղել, այսինքն` սրսուռ սորոսական է։ Ի դեպ, Տիգրանյանի թեկնածությանն աջակցում են նաեւ իշխանամերձ ՀԿ-ները, որոնք Փաշինյանին պարբերաբար մեղադրում են արդարադատության ոլորտում ռեֆորմներ չանելու մեջ: Սակայն ասում են՝ Տիգրանյանն էլ է հրաժարվել: Նա վերջերս է երեխա ունեցել` հավանաբար, նախընտրել է երկար սպասված մայրությունը վայելելը։ Եվ քանի որ վարչությունը կանգնել է վատի եւ վատթարագույնի ընտրության առաջ, որոշել են շարունակել քննարկումները` այլ թեկնածուների էլ դիտարկել, ապա որոշում կայացնել։ Եթե վարչության հաջորդ նիստում նոր թեկնածուներ չառաջադրվեն, ապա ընտրություն կկատարեն երկու կանանց միջեւ՝ քվեարկությամբ»: