Ուրվագծվում է, թե ուր կգնա Գագիկ Խաչատրյանը և ով կզբաղեցնի ֆիննախի պաշտոնը
Newspress.am-ի տեղեկություններով Շիրակի արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի համալրի երիտասարդ կենսաթոշակառուների շարքը:
Ըստ մեր տեղեկությունների` քննարկվում է Ֆելիքս Ցոլակյանին նշանակել նախագահի Վերահսկողական ծառայության պետ, այլևս նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին նշանակել Ֆելիքս Ցոլակյանի տեղակալ, իսկ Վաչե Գաբրիելյանին տալ ֆինանսների նախարարի պաշտոնը: