Իսրայելը հшրձшկվել է Բեյրութի կենտրոնում. կան զnհեր և վիրավnրներ
Առնվազն հինգ մարդ է զոհվել գիշերը Բեյրութի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Վիրավորվել է 11 մարդ։
Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև Լիբանանի խորհրդարանի «Հըզբոլլահ» խմբակցության անդամ Ամին Շարիի գրասենյակը։ Շարին ավիահարվածի պահին շենքում չի եղել, և նա ողջ է մնացել:
Լիբանանի հիվանդանոցները ծանրաբեռնված են վիրավորների հոսքով: Այս մասին իր էջում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Լիբանանում զոհերի թիվը աճում է, իսկ հիվանդանոցները ծանրաբեռնված են վիրավորների հոսքով: Առողջապահական համակարգը թուլացել է»,- ասել է նա: