Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, հետո ՔԺԿ ու մինչև իսկ ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Արխիվ

ԸՕ-ի նախագիծը գաղտնի է պահվել և անօրինական ներկայացվել կառավարությանը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին: Հայտարարությունում ասվում է, որ մշակման գործընթացն անօրինական է.

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման համար ընտրական համակարգի բարեփոխման և ընտրական օրենսգրքի բարելավման իրական անհրաժեշտությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսվում է, որ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի սահմանադրությանը մինչև 2016 թվականի հունիսի 1-ը (հոդված 201, մաս1):

ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ նախագծի մշակման և ներկայացման համար պատասխանատու մարմինների և ժամկետների սահմանմամբ։ Հիշյալ հրամանագրի համաձայն Ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2016թ. մարտի 1-ը: Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը: Մասնավորապես, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016 թվականի փետրվարի 23-ի պատասխան-գրությամբ տեղեկացրել է, որ ընտրական օրենսգրքի նախագիծը գտնվում է մշակման փուլում և աշխատանքներն ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման և հասանելի կլինի կայքում: Մինչդեռ, դրա նախորդ օրը՝ փետրվարի 22-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում արդեն տեղադրվել էր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը:

Միաժամանակ, նախագծի մշակման համար պատասխանատու կառույցները և պաշտոնյաները խուսափել են մասնակցել 2016թ. փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը և տեղեկացնել օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի մասին: Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրությանը հասանելի է դարձել միայն 2016թ. մարտի 2-ին՝ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում՝ որտեղ ակնկալվում է հավանություն տալ նախագծին և ներկայացնել այն ՀՀ ազգային ժողով: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ նախագծերը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, սակայն օրինագծին կից ներկայացված հիմնավորումներում և տեղեկանքներում առկա չէ կարգավորման ազդեցության գնահատումն, ինչը նշանակում է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ներկայացվել ազդեցության գնահատող գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ օրենքով սահմանված բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Հիմնավորող փաստաթղթերում առկա է միայն տեղեկանք նախագծի ընդունելու կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազման մասին:

Բացի այդ, խախտվել է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հրապարակման և հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը, ըստ որի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ իր ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: Սակայն ՀՀ կառավարության նիստի օրակարգում նախագիծն ընդգրկվելու պահի դրությամբ անգամ՝ այն հասանելի չի եղել ոչ ՀՀ արդարադատության նախարարության և ոչ էլ ԿԸՀ կայքերում: Նախագծի հեղինակները խախտել են օրենքով սահմանված ընթացակարգերը և հանրության տեղեկացված լինելու իրավունքը՝ չհրապարակելով նախագիծը և խուսափելով հանրային քննարկումներից, ինչի պատճառով հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել ընտրական օրենսգրքի նախագծի մշակման կամ այն մշակող աշխատանքային խմբի վերաբերյալ, թեև բազմիցս քաղաքացիական. հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են օրինագծի մշակման աշխատանքներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին և հրապարակավ ներկայացնել առաջարկներ: Այս հայտարարությամբ մեր դժգոհությունն ու բողոք ենք հայտնում գաղտնիության պայմաններում մշակված և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ՀՀ կառավարություն ներկայացված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի գործելաոճի նկատմամբ և պահանջում ապահովել սահմանված ընթացակարգերի պահպանումը և հանրային քննարկումները»: