Ուկրաինայի օմբուդսմենը հայտնել է Ուկրաինայում անհետ կորած ադրբեջանցիների մասին
Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների գծով լիազոր Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ Ուկրաինայում Ադբեջանի անհետ կորած քաղաքացիներ կան։
«Կան Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք Ուկրաինայում անհետ կորած են համարվում պատերազմի հետեւանքով։ Մենք պետք է տեղեկություն գտնենք միասին։ Ես ձեզանից աջակցություն եմ սպասում։ Մենք իսկապես պետք է անհանգստանանք այս հարցով»,- հայտնել է Լուբինեցը Բաքվի համաժողովում։