Ռուսաստանում խոսել են օկուպացված Արցախում դեսպանատուն բացելու մասին
Քաղաքական մակարդակով քննարկվում է Ադրբեջանում Ռուսաստանի նոր օտարերկրյա ներկայացուցչությունների, ինչպես նաև Ղարաբաղում հնարավոր գլխավոր հյուպատոսության բացման հարցը։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հյուպատոսական վարչությունը կսկսի գործնական քայլեր իրականացնել։