Ուկրաինան պաշտոնապես հաստատել է Ուգլեդարի կորուստը
Ռուսական հարձակումներից հետո, որոնք սպառել են ուկրաինական զինված ուժերի պաշտպանությունը, Ուգլեդար քաղաքը շրջափակելու վտանգ կար:
Այս մասին հայտնում է «Խորտիցայի» օպերատիվ հրամանատարությունը:
Գերագույն հրամանատարությունը թույլ է տվել գործողություն իրականացնել Ուգլեդարից ստորաբաժանումները դուրս բերելու համար՝ անձնակազմն ու ռազմական տեխնիկան պահպանելու և հետագա գործողությունների համար դիրք զբաղեցնելու նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։