Ադրբեջանը Նախիջևանում սկսել է զորավարժություն՝ հարձակվողական գործողությունների սցենարով
Նախիջևանում Ադրբեջանը մարտավարական վարժանքներ են անցկացրել:
Առանձին համակցված բանակի պատրաստության պլանի համաձայն՝ հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարական վարժանքներ՝ ուղիղ կրակով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, զորավարժությունների սցենարով ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման տարածքներ՝ ահազանգի ազդանշանից հետո:
Ստորաբաժանումները երթուղու երկայնքով հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և իրականացրել կրակային դիրքեր գրավելու գործողություններ՝ մարտական պատրաստության վիճակի բերելով զինտեխնիկան և հրետանային կայանքները։