Իրանի զինվшծ nւժերը հայտարարել են Իսրայելի ռшզմաօդային nւժերի բազաների և Մnսադի շտաբի վրա հшրձակումների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զանգվածային հրթիռային հարվածների թիրախներից են եղել Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու բազաները։
Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, փոխանցում է Tasnim-ը։
Բաղերին նշել է, որ Իրանը կարող էր հարձակվել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքի վրա, սակայն որպես հարձակումների թիրախ ընտրել է Նավաթիմ և Հաթզրիմ ավիաբազաները։
Բացի այդ, հարվածներ են հասցվել իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության շտաբին, ինչպես նաև ռազմավարական ռադարներին և զրահատեխնիկայի կենտրոնացման կենտրոններին։