Ալլահի օգնությունը և հաղթանակը մոտ է․ Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ իսլամական դիմադրության ուժերի հարձակումներն Իսրայելի դեմ ավելի լայնածավալ կլինեն:
Համապատասխան գրառումը նա եբրայերեն հրատարակել է իր սոցցանցի էջում։
«Սիոնիստական ռեժիմի քայքայված մարմնի դեմ դիմադրության ճակատի հարվածներն էլ ավելի ջախջախիչ կլինեն»,- գրել է Խամենեին։
Հարձակման պահին Իրանի առաջնորդը Իսրայելի վրա հարձակումը մեկնաբանել է Ղուրանից մեջբերումով. «Ալլահի օգնությունը և հաղթանակը մոտ է»: