«Հեզբոլլահը» ծանր հարված է հասցրել իսրայելական հետևակին, որը զոհեր տալով նահանջել է
Առաջին անգամ այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Լիբանանում ցամաքային գործողության մասին, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարեց, որ մարտի մեջ է մտել իսրայելական բանակի հետևակի հետ՝ երկրի հարավում գտնվող Օդեյսեյ գյուղի մոտ:
«Իսլամական դիմադրության մարտիկները չորեքշաբթի լուսադեմին հանդիպեցին և բախվեցին թշնամու հետևակային ուժերին, որոնք փորձում էին ներխուժել Օդիսե գյուղ Հալեթ ալ-Մահաֆերից։ Նրանք զոհեր են տվել և նահանջել», - ասվում է շարժման հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարեց հարավային Լիբանանում ծանր մարտերի մասին և կոչ արեց տեղի բնակիչներին զերծ մնալ Լիտանի գետից հարավ ճանապարհորդելուց: