Բորուսիան 2։0 հաշվով հաղթեց «Դարմշտադտ»-ին
Երեկ ուշ երեկոյան Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվում էր «Դարմշտադտ»-ին։ Հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Գոլերի հեղինակ են դարձել Էրիկ Դուրմը և Ադրիան Ռամոսը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:
Այսպիսով, «Բորուսիա»-ն, վաստակած 57 միավորով, ընթանում է երկրորդ հորիզոնականում։