Ապացուցեք, որ նա ողջ է. ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Էուլջեքչյանի կինն ահազանգում է
2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող Էուլջեքչյանի կինն երեխաները 3 ամիս է` հեռախոսով չեն խոսել նրա հետ։ Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ամեն ամիս այցելում են նրան և ասում, որ նա հրաժարվել է իրենց հետ խոսել։
Էուլջեքչյանի կինը չի բացառում, որ Բաքվի իշխանությունները փորձում են թաքցնել իր դաժան վերաբերմունքը՝ արգելելով նրա շփվել ընտանիքի հետ։