62 մլն 481 հազար դրամ՝ Հայաստանի ռոբոտաշինության խմբակներին
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 62 մլն 481 հազար դրամ: Այսօր գործադիրը նման որոշում ընդունեց:
ԻՏՁՄ-ի կողմից ներկայում աշխատանքներ են իրականացվում երկրի տարբեր բնակավայրերում, նաև սահմանամերձ: Նախատեսվում է, որ 2016թ. մայիսից սկսած կսկսեն գործել 32 խմբակներ, իսկ սեպտեմբերից` 48 նոր խմբակներ:
Նաև 2016թ.-ին կներդրվի շուրջ 330 մլն դրամ՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբակավարների վերապատրաստման, մոնիտորինգի, խմբակներում ընդգրկված երեխաների թիմային վարժանքների անցկացման և աշխատանքների կազմակերպման նպատակով: