Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Տեսանյութ

«Նա այդպես էլ չհասցրեց որդու հետ ժամանակ անցկացնել, միշտ դիրքերում էր». 24-ամյա այրի (տեսանյութ)

23 տարեկան Թագուհին այրիացել է 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետևանքով, այնուհետև կորցրել ծննդավայր, տուն ու տեղ։ Այժմ հանուն իր մեկ տարեկան որդու փորձում է ուղիներ գտնել անորոշության մեջ։ Այս մասին գրում է forrights.am-ը։

Զոհված զինծառայողի կինը ծննդով Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է։ Ուսանողական տարիներին է ծանոթացել ապագա ամուսնու՝ մարտակերտցի Լավրենտ Հայրիյանի հետ։

«Առաջին իսկ հանդիպման ժամանակ Լավրենտը խոստովանեց, որ ժպիտս գերել է իրեն ու միանգամից սիրահարվել։ Այդ ժամանակ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանող էի ու ընթացքում ծանոթացանք Լավրենտի հետ և հետո նշանվեցինք։ Որոշել էինք ամուսնանալ 2020թ., սակայն սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը խաթարեց մեր բոլոր ծրագրերը։ Լավրենտն ընդգրկված էր մարտական դիրքերի պաշտպանությանը։ Հրադադարից հետո Լավրենտը որոշեց, որ պետք է առանց հարսանյաց հանդեսի ամուսնանանք, իսկ ես վիճեցի՝ ուզում էի մի փոքր նշեինք, իհարկե, առանց երաժշտության։ Արցախում ընդհանուր իրավիճակը դեռ հուսադրող չէր, բայց մենք ամուսնացանք նույն տարվա դեկտեմբերի 14-ին»,-հուզված վերհիշեց Թագուհին։

Նորապսակները սկզբնական շրջանում վարձով են ապրել, այնուհետև հարազատների օգնությամբ տուն են կառուցել, որ երեխաներ ունենան ու երջանիկ ապրեն։ Լավրենտը շատ էր փափագում որդի ունենալ ու միշտ կնոջն ասում էր, որ պետք է շատ տղաներ ունենան։ Անդրանիկ որդու ծննդին երիտասարդ ամուսիները սպասեցին 2 տարի։ Շրջափակման ծանր պայմաններում հարազատները ով ինչ սննդամթերք հայթայթում էր՝ հղի կնոջն էր բերում։ Ամուսինը դիրքերում էր, իսկ իրավիճակն օրեցօր ծանրանում էր։ Երեխայի ծնվելու ժամանակ Թագուհիենք վառելիք չունեին, քաղաքապետարանի կողմից հատկացված վառելիքով կնոջը հունիսի 27-ին տեղափոխել են ծննդատուն։ Լիակատար շրջափակման պայմաններում ծնվեց նրանց առաջնեկը՝ Կարենը և իր ծննդով մեծ ուրախություն պարգևեց ընտանիքին։

«Օգոստոսի վերջին Լավրենտը համար 1 կանչով պաշպանական դիրքեր է մեկնել։ Խնդրել էի չգնալ, երեխան փոքր էր, որ միասին էլ ժամանակ անցկացնեինք։ Մեկ շաբաթից հետո վերադաձավ, սակայն սեպտեմբերի սկզբին կրկին գնաց, որ արդեն սեպտեմբերի 14-ին իջներ դիրքերից։ Կապի խնդիր կար ու դժվարությամբ էր կարողանում զանգել։ Տեղս չէի գտնում, խիստ անհանգիստ էի։ Սահմանված ժամանակին չեկավ ու միայն սեպտեմբերի 18-ին մի կերպ կարողացավ զանգել և մենք երկար զրուցեցինք։ Սեպտեմբերի 19-ի լույս գիշերվա ժամը 5-կողմերը գրեց. «ինչո՞ւ չես քնում»։ Պատճառաբանեցի, որ տղադ չի թողնում։ Գրեց, որ երեխային շատ է կարոտել։ Նա այդպես էլ չհասցրեց որդու հետ ժամանակ անցկացնել, միշտ դիրքերում էր։ Դա մեր վերջին զրույցն էր ու մինչև հիմա չեմ կարող մոռանալ, որ դիրքում ուտելու բան չկար, սոված էր ու ստիպված չսիրած քաղցր թեյն է խմել»,-լացակումած պատմեց 24-ամյա այրին։

Շարունակելով վերհիշել անցած տարվա ողբերգությունը, Թագուհին նշեց, որ սեպտեմբերի 19-ի կեսօրին առաջին արկի պայթյունից սկեսուրն ահազանգեց, որ պատերազմ է սկսվել։ Նրանք անմիջապես իջել են նկուղ։ Լավրենտից էլ լուր չունեին։ Կապ չկար, մարդիկ սարսափած այս ու այն կողմ էին վազում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում