Նշանակվեցին ՀՅԴ-ական մարզպետները
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արագածոտնի և Շիրակի մարզպետների նշանակման հարցը: Արագածոտնի մարզպետ նշանակվեց Գաբրիել Գյոզալյանը, ում վարչպետը հորդորեց ոտքի կանգնել, որպեսզի իրեն հարցեր ուղղեն, բայց հարցեր չկային:
Շիրակի մարզպետ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը: Նրան էլ հարցեր չուղղեցին: Նորանշանակ երկու մարզպետներն էլ Դաշնակցությունից են:
Կառավարության նիստի ժամանակ Տարծքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նշանակումները: