Հնդկաստանն անօդաչուներ կվաճառի Ռուսաստանին
Հնդկաստանը կարող է Ռուսաստանին վաճառել իր ռազմական արտադրանքը, այդ թվում՝ երկրի առաջին անօդաչու ռմբակոծիչը՝ 200B-ը:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անօդաչու թռչող սարքեր արտադրող FWDA (Flying Wedge Defense & Aerospace Technologies) գործադիր տնօրեն Սուհաս Թեժասկանդան։
«Ռուսաստանը միշտ եղել է մեր բարեկամը, և մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում դրան։ Երկու երկրներն արդեն մշակել են համատեղ մի քանի հրթիռներ: Կարծում եմ, որ Հնդկաստանն այժմ կարող է նաև արտահանել արտադրանք Ռուսաստան», - ասել է Թեժասկանդան: