Ֆրանսիան խոսել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին
Ֆրանսիան չի բացառում Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի եվրոպական հարցերով պետքարտուղար Բենջամին Հադդադը։
Գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում նա հիշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ով ասել է, որ այժմ ոչինչ բացառել չի կարելի։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս խոսքերը մնում են արդիական։
Հրատարակության թղթակցի ուղիղ հարցին, թե արդյոք Փարիզի դիրքորոշումը Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ մնում է անփոփոխ, պետքարտուղարը դրական է պատասխանել։ Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու անհրաժեշտության օգտին: