Այո, մենք ունենք Հայաստանում արտադրված զենք, այո, մենք ունենք 5-րդ սերնդի զանգվածային զենք. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Այո, մենք ունենք Հայաստանում արտադրված զենք։ Այո, մենք ունենք 5-րդ սերնդի զանգվածային զենք: ԱԺ-ում, իր ելույթի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս հարցը մտահոգում է բազմաթիվ քաղաքացիների։
«Այսօր ռազմարդյունաբերությունն արագ տեմպերով դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորը հավելեց, որ վերջին տարիներին ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ ուշադրությունը տասնապատկվել է, ինչի մասին են վկայում դրան հատկացվող բյուջետային միջոցները։