«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Սերյոժա Օհանջանյանը,Դավիթ Հակոբյանը, Եվա Եգանյանն ու Գրիգոր Միրզոյանը
Մարտի 4-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը եւ ժողովրդական երգիչներ Դավիթ Հակոբյանը, Եվա Եգանյանն ու Գրիգոր Միրզոյանը:
Թեման` Հայաստանում «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը եւ Ֆրանսիայում «Հայ ուսանողական միությունը (COPEA)» համատեղ կազմակերպում են բարեգործական համերգներ Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայի Վիեննա քաղաքում: Համերգներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառման և վերականգնման աջակցմանը ՀՀ-ում:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն`Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: