Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղար
Հասարակություն

Բացահայտվել է 10կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. 8 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը:

2024 թվականի  սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի  բնակիչն ԻԻՀ քաղաքացուց ձեռք է բերել  առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող տարբեր թաքստոցներում։

Մասնավորապես, ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել տարիներ շարունակ այլ անձի պատկանող բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ զբաղվող՝ Սիսիան քաղաքի վերոհիշյալ բնակչի հետ՝ վերջինիս առաջարկելով գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Հիշյալ անձը, տեղյակ լինելով, որ տեղափոխման ենթակա փաթեթներում թմրամիջոցներ են, համաձայնել է առաջարկին։ Ապա ԻԻՀ հիշյալ քաղաքացին նրան հայտնել է Մեղրի քաղաքին հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ միաժամանակ հրահանգելով, որ դրանք պետք է տեղադրվեն իր կողմից մատնանշված թաքստոցներում, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն իրեն:

Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի ձեռք  բերված  թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել Մեղրի-Երևան միջպետական  ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրից  մինչև Երասխ ընկած հատվածի տարբեր թաքստոցներում։ Տեղադրելուց հետո  դրանց գտնվելու վայրերի կոորդինատները  և լուսանկարները  բջջային տարբեր հավելվածների միջոցով փոխանցել է ԻԻՀ քաղաքացուն, ով, իր հերթին,  դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։

Նույն օրը Սիսիան քաղաքի հիշյալ բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ   հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է նշված թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձ: 

Կատարվել են անձնական, բնակարանների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Դրանց, ինչպես նաև քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողության արդյունքում թաքստոցներում  հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։

Հայտնաբերված զանգվածը, փորձագիտական նախնական եզրակացության համաձայն, եղել է «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ձերբակալվածներից Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությյունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել բոլոր 8 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ։ Դատարանի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռքբերման հստակ աղբյուրները և մաքսանենգության հանգամանքները պարզելու ուղղությամբ: