Անկարան կարող է հրաժարվել ԵՄ անդամակցությունից
Թուրքիան ծրագրում է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու իր նպատակներից: Անկարան կարող է դառնալ «կամուրջ» Եվրամիության և BRICS-ի միջև:
Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։
«Վարչակազմը նախատեսում է հրաժարվել Եվրամիության հետ հարաբերություններում լիիրավ անդամակցության նպատակից և անցնել արտոնյալ գործընկերության մոդելի»,- ընդգծել է նա։
Օզերի խոսքով՝ Անկարան ձգտում է ստեղծել «մի տեսակ կամուրջ երկիր», որը կարող է համատեղել Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին և ԵՄ-ին և Մաքսային միությանը։