Ադրբեջանում սկսվել է Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև կնքված 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն սկսվել են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժությունները կարևոր քայլ են՝ ուղղված երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման համատեղ մոտեցման մշակմանը։
Ընդգծվել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը դաշնակից ուժերի համակարգման և արդյունավետության բարձրացումն է և ռազմավարական գործընկերության զարգացումը։