Իսրայելը ԱՄՆ-ի միջոցով Թեհրանին տեղեկшցրել է, որ Իսրայելի վրա իրանական ցանկացած հшրձшկման դեպքում Իրանին ուղիղ հшրվшծ կհասցվի
Ինչպես հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Իսրայելն արդեն սկսել է հետախուզական գործողություններ և տեղակայել է ինժեներական ստորաբաժանումներ՝ Լիբանանի հարավում պատնեշների ապամոնտաժման առաջադրանքներ իրականացնելու համար։
Հրատարակության վերլուծաբանները նշում են, որ Իսրայելը կարող է 20 կիլոմետրանոց գոտի ստեղծել հարավային Լիբանանի ներսում՝ որպես ներխուժման առաջին հիմնական թիրախ։ Reuters-ի փոխանցմամբ՝ լիբանանյան բանակը հինգ կիլոմետր նահանջել է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն, Իսրայելը ներկայումս սահմանափակ գործողություններ է իրականացնում հարևան Լիբանանում Հեզբոլլահի դեմ։ Միաժամանակ Թել Ավիվն ԱՄՆ-ի միջոցով Թեհրանին տեղեկացրել է, որ Իսրայելի վրա իրանական ցանկացած հարձակման դեպքում Իրանին ուղիղ հարված կհասցվի։
Ըստ Haaretz-ի՝ սահմանափակ ցամաքային գործողության նպատակն է ոչնչացնել Հեզբոլլահի դիտակետերը Իսրայելի հետ սահմանին։